Լահմաջո
Posted by
Alina
at
9:47 AM
Wednesday, October 17, 2012
1/2 կգ հորթի կամ գառան աղացած միս
1 հ. մեծ սոխ
2 պճեղ սխտոր
1 հ. աղացած կանաչ պղպեղ
2 հ. լոլիկ
1/2 բ. մաղադանոս
1/2 բ. թարմ անանուխի տերևներ
1/2 թ.գ. աղացած չաման
3-4 ճ.գ. կիտրոնի հյութ
2 ճ.գ. կարագ
աղ, սև և կարմիր պղպեղ
3 ճ.գ. բուսայուղ
Խմորի համար
1 թ.գ. խմորիչ
1/2 թ.գ. շաքարավազ
1 1/2 բ. գոլ ջուր
4,5 բ. ալյուր
Սնկով տորթ-աղցան
Posted by
Alina
at
8:50 AM
Thursday, October 11, 2012
Բաղադրություն
15-20 հ. սունկ
կանաչ սոխ և սամիթ
300 գ. հութի խաշած միս
200 գ. գազար (կորեական)
200 գ. պանիր
3 հ. խաշած կարտոֆիլ
3 հ. մարինացված վարունգ
մայոնեզ
Խնձորով շտրուդել
Posted by
Alina
at
3:15 AM
Tuesday, October 9, 2012
Բաղադրություն
3 հ. գոլդեն խնձոր` մաքրած, կտրտած
1/2 բ.շաքարավազ
2 ճ.գ. թարմ կիտրոնի հյութ
1 թ.գ. դարչին
2 հ. շերտավոր խմոր
60 գ հալեցրած կարագ
100 գ. նուշ շաքարի փոշի
Պատրաստման եղանակ
Խառնել խնձորը, բալը, շաքարավազը, կիտրոնի հյութը և դարչինը ապակյա տարայի մեջ և թողնել 2 ժամ: Տաքացնել ջեռոցր 180 աստիճան: Սեղանի վրա դնել շերտավոր խմորը, վրան կարագ քսել, դնել հաջորդը, նորից կարագ քսել, վրան լցնել կտրատած խնձորը, նուշը, դեպի ներս ծալել խմորի ծայրերը և փաթաթել: Ջեռոցի տապակը պատել կարագով, փաթաթած խմորը ծալված մասով դնել վրան և թխել 25 ր.: Սառելուց հետո վրան շաքարի փոշի ցանել և մատուցել:
Հատապտուղներով կեքս սպիտակ շոկոլադով
Posted by
Alina
at
7:21 AM
Sunday, September 30, 2012
Ողջույն սիրելի ընթերցողներ: Վաղուց իմ «բլոգային խոհանոցում» ոչինչ չէինք պատրաստել: Այսօր կլրացնենք այդ բացը :)
Այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել սպիտակ շոկոլադով մրգային կեքսի բաղադրատոմսը: Նախորոք ասեմ, որ համը անմահական է :) Իսկ դա պատրաստելու համար մեզ հարկավոր է`
5 ձու
1,5 բաժակ շաքարավազ
150 գր կարագ
50 գր ձեթ
400 գր թթվասեր
1թ. գդ. սոդա
1 ճ. գդ. քացախ
350 գր. ալյուր
2 ճ. գդ. կակաո
հատապտուղներ (ինչ այդ պահին ունեք` ելակ, մորի, մալինա, հաղարջ...)
Այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել սպիտակ շոկոլադով մրգային կեքսի բաղադրատոմսը: Նախորոք ասեմ, որ համը անմահական է :) Իսկ դա պատրաստելու համար մեզ հարկավոր է`
5 ձու
1,5 բաժակ շաքարավազ
150 գր կարագ
50 գր ձեթ
400 գր թթվասեր
1թ. գդ. սոդա
1 ճ. գդ. քացախ
350 գր. ալյուր
2 ճ. գդ. կակաո
հատապտուղներ (ինչ այդ պահին ունեք` ելակ, մորի, մալինա, հաղարջ...)
սպիտակ շոկոլադ
Աշնանային նորաձություն. Մաս 2
Posted by
Alina
at
1:33 AM
Thursday, September 27, 2012
Աշնանային նորաձություն. Մաս 2
Շատ հետաքրքիր ու գեղեցիկ թևնոց մեր ձեռքերով
Posted by
Alina
at
10:46 AM
Monday, September 24, 2012
Երբեմն գեղեցիկ զարդեր ունենալու համար ձեզ հարկավոր չեն մեծ գումարներ ու առավոտից երեկո խանութներով զբոսանքներ: Դուք կարող եք շատ յուրահատուկ ու գեղեցիկ զարդեր ինքներդ պատրաստել, և դրանից միայն դուք կունենաք, ինչպես շատերն են ասում շաբլոն չի լինի )))))))) Դրա համար պետք է պարզապես ցանկություն և մի փոքր էլ երևակայություն: Այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել թևնոց պատրաստելու մի շատ հետաքրքիր ձև: Դրա համար մեզ հարկավոր են գունավոր ուլունքներ, հաստ էլաստիկ թել (կարծեմ «ձկան թել» է կոչվում) և բուլավկաներ (ներողություն եմ խնդրում այս բառի հայերեն համարժեքը չգիտեմ): Եվ այսպես սկսեցինք :)
Աշնանային նորաձևություն (Մաս 1)
Posted by
Alina
at
5:40 AM
Monday, September 10, 2012
Աշնանային նորաձևություն (Մաս 1)
Բարև ...Աշուն...
Posted by
Alina
at
8:30 AM
Sunday, September 9, 2012
Ասում են`աշունը մի կապուտաչյա, խարտյաշ պատանի է եղել` ուրախ, անհոգ ու կենսուրախ: Բայց մի անգամ նա տեսել է մի գեղեցկուհու և սիրահարվել նրան: Այդ աղջիկը մերժել է նրա սերը: Ու այդ օրվանից աշունը տխրել է, նրա հոգին պատվել է թախիխով, և կարոտից ու անվերջ մտատանջումներից նրա վարսերը դարձել են ոսկե տերևներ և սիրո քամու թևերին պար բռնելով` լքել են նրան: Ու այդ օրվանից աշունը տխուր ու մոլոր շրջում է քամիների, անձրևների ու մեղեդիների միջոցով իր տխուր ու անպատասխան սերն է պատմում բոլորին....
Ինչի մասին կարելի է խոսել աղջիկների հետ...
Posted by
Alina
at
9:56 AM
Wednesday, September 5, 2012
Դեռևս դարերով ապացուցված ճշմարտություն է, որ տղամարդու սիրտը տանող ամենակարճ ճանապարհը ստամոքսն է, իսկ կնոջը` ականջները: Այն, որ կանայք սիրում են ականջներով, ցանկացած տղամարդու համար հայտնի և բազմիցս ապացուցված ճշմարտություն է… Բայց դա իհարկե չի նշանակում, որ կանայք սիրում են լսել ամեն ինչ, և նրանց պետք է ամեն պահի, տեղի ու անտեղի, կեղծ ու անիմաստ կոմպլիմենտներ ու բառեր...
Եվ այսպես, սիրելի տղաներ, պատկերացրեք, թե վաղը ձեզ սպասվում է առաջին հանդիպումը ձեր սիրած աղջկա կամ կնոջ հետ: Դա իհարկե բավականին պատասխանատու հանդիպում է, քանի որ շատ հաճախ մարդու մասին հիմնական տպավորությունը ստեղծվում է առաջին հանդիպման ժամանակ: Ձեզ տանջում են մտքերը, ձեր երևակայությունը ձեզ հանգիստ չի տալիս:
Ամենականացի ավտոմեքենաների թոփ 10
Posted by
Alina
at
4:05 AM
Tuesday, September 4, 2012
Սովորաբար մեքենաների բաժանումը «տղամարդկայինի» և «կանացիի» շատ պայմանական է: Հիմնականում դա անում են` ելնելով մեքենաների արտաքին տեսքից: Ամերիկյան Inside Line կայքը մի շատ հետաքրքիր հետազոտություն է անցկացրել, ուսումնասիրել է մեքենաների կին և տղամարդ վարորդների թիվը, համեմատականներ անցկացրել և ներկայացրել ամենականացի մեքենաների թոփ տասնյակը:
Եվ այսպես ամենականացի մեքենաներն են համարվում`
10. Jeep Compass (Վարողների 52,7%-ը կանայք են )
Սիրահարների արձաններ. Ֆոտոշարք
Posted by
Alina
at
11:15 AM
Wednesday, August 29, 2012
Այս երկու օրերին Հայաստանում ամենագլխավոր քննարկամն թեման արձաններն են Իհարկե ամենագթեժ քննարկումներն ընթանում են Ֆերնանդո Բոտերոյի «Ծխող կնոջ» արձանի շուրջ, որն էլ իր հերթին արթնացրեց մարդկանց հետաքրքրությունը դեպի արվեստը, քանդակագործությունը: Սսկվեցին անվերջանալի ու անարդյունք վեճերը ճաշակ ունենալ-չունենալու, արվեստից հասկանալու-չհասկանալու շուրջ: Մարդիկ վիճում են, նեղանում, վիրավորում, վիրավորվում...Քննարկումների մեծ մասը տեղի է ունենում Ֆեյսբուքում: Ֆեյսբուքի օգտատերերից շատերն էլ փորձում են այստեղից-այնտեղից մերկ կանանց արձաններ պեղել ու իրար ապացուցել, որ «Ծխող կնոջ» արձանը գուցե չարիքներից փոքրագույնն է :) Ինչևէ, բարին ընդ մեզ, համբերություն և կյանքին թեթև նայելու կարողություն: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում այդ արձանն էլ աչքի համար շատ սովորական, շատերի կողմից էլ նույնիսկ սիրված կդառնա...
Բայց այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել աշխարհի տարբեր երկներից սիրահար զույգերի շատ գեղեցիկ արձաններ, որոնք կարծում եմ դիտողների մոտ տարակարծություններ չեն առաջացնում :)
Եվ այսպես, պայմանական առաջին հորիզոնականում Վրաստանի Բաթումի քաղաքում գտնվող «Սիրո արձանն է»: Այս արձանը իր յուրօրինակությամբ հավակնում է աշխարհում առաջինը լինել: Կնոջ և տղամարդու հսկա մարմինները պտտվում են և միաձուլվում` դառնալով մեկ ամբողջ:
Կանանց հետ դժվար է, բայց առանց նրանց` անհնար (ՄԱՍ 2)
Posted by
Alina
at
7:27 AM
Thursday, August 16, 2012
Այն, որ կանայք և տղամարդիկ խոսում են տարբեր լեզուներով և շատ հաճախ նույնիսկ «թարգմանիչների» առկայության դեպքում իրար չեն կարողանում հասկանալ, գաղտնիք չէ: Ճիշտ է, տղամարդկանց լեզուն չհասկանալու խնդիրներ շատ հաճախ չեն պատահում, քանի որ տղամարդիկ հիմնականում մտածում են այն, ինչ ասում են: Օրինակ` եթե տղամարդը ասում է «Ես մրսում եմ» , նա նկատի ունի, որ ցուրտ է և ինքը մրսում է: Իսկ այ կանանց և աղջիկների դեքում ամեն ինչ անհամեմատ ավելի բարդ է: Երբ կինն է ասում այդ նույն «Ես մրսում եմ» -ը, նա դրա տակ ինչ ասես կարող է նկատի ունենալ, և շատ հաճախ նույնիսկ ցրտի և մրսելու հետ ամենևին էլ կապ չունեցող մտքեր…Իհարկե, մեր լեզուն շատ հաճախ մենք ինքներս էլ չենք հասկանում (սա որպես գաղտնիք), բայց ցանկության դեպքում փորձել հասկանալ կարելի է: Առաջարկում եմ միասին կազմենք մի փոքրիկ բացատրական բառարան, որը գուցե և օգնի «կանանց լեզու» – «տղամարդկանց լեզու» բարդ թարգմանությունների ժամանակ: Եվ այսպես ստանձնեմ «թարգմանչի» բավականին պատասխանատու գործը և սկսենք: Սկսենք իհարկե ամենատարածված բառերից և մտքերից`
«այո» – ոչ
«այո» – ոչ
Կանանց հետ դժվար է, բայց առանց նրանց` անհնար
Posted by
Alina
at
8:05 AM
Wednesday, August 15, 2012
Շատերին գուցե արդեն զայրացնի այն մտքի կրկնությունը, որ կանայք և տղամարդիկ երկիր մոլորակ են ժամանել երկու տարբեր մոլորակներից….Բայց իրականում այդ բազմիցս կրկնված մտքի մեջ կա մի մեծ ճշմարտություն: Չէ որ կանայք ու տղամարդիկ այդպես էլ չեն կարողանում իրար մինչև վերջ հասկանալ և համակերպվել միմյանց սովորությունների հետ: Այս անգամ ուզում եմ անդրադառնալ կանանց սովորություններին (երբեմն նաև շա՜տ տարօրինակ), որոնց հետ տղամարդիկ այդպես էլ չեն կարողանում համկերպվել: Եվ այսպես`
<Շոպինգ>: Մի այսպիսի հետաքրքիր միտք կա, որ կինը կամ ոչինչ չունի հագնելու կամ էլ զգեստապահարանում այլևս տեղ չկա…Այս երկու խնդիրներն էլ երբևէ լուծում չեն կարող ստանալ, որովհետև կանայք ունեն շա՜տ սիրելի մի զբաղմունք, որի անունն է շոպինգ: Կինը կարող է առավոտից մինչև երեկո շրջել խանութից խանութ, գնումներ կատարել և չբողոքել հոգնածությունից, քանի որ այդ զբաղմունքը երջանկացնում է նրան և հանգստացնում <լարված նյարդերը>: Ինչը չի կարելի ասել տղամարդկանց մասին: Կանանց <սիրելի զբաղմունքը> մեծ հարված է և´ նրանց գրպանին, և´ նյարդային համակարգին: Միայն երկաթե նյարդեր ունեցող տղամարդիկ կարող են ընկերակցել կնոջը շոպինգի ժամանակ և <ժպիտով> պատասխանել անհասկանալի և նյարդայնացնող հարցերի անվերջ շարանին`<սիրելիս իսկ այս զգեստը ինձ գեր նիհար ցույց տալի՞ս է>,<այս պայուսակի գույնը գլխարկիս հետ հարմա՞ր է>,<չե՞ս կարծում, որ այս կարմիր կոշիկների հետ հարկավոր է նաև կարմիր զգեստ, կարմիր պայուսակ,կարմիր վերնաշապիկ…..>:
Բամբասանք: Եկեք խոստովանենք, որ այս արատավոր երևույթը կանանց ավելի բնորոշ է, քան տղամարդկանց: Մեկ այլ կնոջ քննադատելը և ծաղրելը տղամարդու ներկայությամբ կանանց համար հանդիսանում է յուրօրինակ պաշտպանողական մեխանիզմ: Նա կարծում է, որ այդպիսով իր սիրելիի ճանապարհից հեռացնում է <մրցակցուհիներին>: բայց կարելի է ասել, որ դա ունենում է հակառակ ազդեցություն, քանի որ տղամարդիկ տանել չեն կարողանում բամբասող կանանց:
Subscribe to:
Posts (Atom)