Ինչի մասին կարելի է խոսել աղջիկների հետ...

Wednesday, September 5, 2012
Դեռևս  դարերով ապացուցված ճշմարտություն է, որ տղամարդու սիրտը  տանող ամենակարճ ճանապարհը ստամոքսն  է, իսկ  կնոջըականջները: Այն, որ  կանայք սիրում  են ականջներովցանկացած  տղամարդու  համար  հայտնի  և  բազմիցս  ապացուցված ճշմարտություն  էԲայց  դա  իհարկե  չի  նշանակում, որ  կանայք  սիրում  են  լսել ամեն  ինչ, և  նրանց  պետք  է  ամեն  պահի, տեղի  ու  անտեղի, կեղծ ու  անիմաստ կոմպլիմենտներ  ու բառեր...
Եվ այսպես, սիրելի տղաներ, պատկերացրեք, թե վաղը ձեզ սպասվում է առաջին հանդիպումը ձեր սիրած աղջկա կամ կնոջ հետ: Դա իհարկե բավականին պատասխանատու հանդիպում է, քանի որ շատ հաճախ մարդու մասին հիմնական տպավորությունը ստեղծվում է առաջին հանդիպման ժամանակ: Ձեզ տանջում են մտքերը, ձեր երևակայությունը ձեզ հանգիստ չի տալիս:
Ինչպե՞ս շփվել աղջկա հետ առաջին հանդիպման ժամանակ, ինչի՞ մասին զրուցել, ի՞նչ թեմաներ շոշափել և վերջապես ի՞նչ անել, որ ձեր հանդիպման երրորդ կողմը չդառնա «անհարմար լռությունը»: Դե ինչ, սկսեմ. իհարկե, ես ինձ չեմ համարում սիրային հարցերի մասնագետ, բայց մի քանի օգտակար խորհուրդ կարող եմ տալՕրինակ տղամարդկանց շրջանում շատ տարածված մի կարծիք կա, որ եթե կինը սիրում է ականջներով, ուրեմն պետք է հանդիպման սկզբից մինչև վերջ նրա ականջները  «խլացնել» հաճոյախոսություններով: Ճիշտ է կանայք չափազանց շատ են սիրում հաճոյախոսություններ լսել, բայց պետք չէ հենց առաջին հանդիպման ժամանակ նրան հաճոյախոսություններ անել սանրվածքի, զգեստի, դիմահարդարման վերաբերյալ: Կանայք կարող են շփոթվել և անհարմար զգալ այդչափ ուշադրությունից: Հաջորդ տարածված, բայց կրկին սխալ կարծիքը այն է, որ տղամարդկանց կարծիքով կանանց հետաքրքրում են իրենց «սխրագործությունների» մասին պատմությունները: Իհարկե վատ չէ, որ դուք ձեր սիրելիին փորձում եք մասնակիցը դարձնել ձեր կյանքի «հետաքրքիր» դրվագներին: Բայց միշտ հիշեք, որ կանայք ձանձրանում են այդ պատմություններից, հատկապես եթե դուք այդ պատմությունների մեջ հիշատակում եք ձեր ընկերների «անվերջանալի» անվանացանկը: Իսկ հիմա մի քանի խորհուրդ, թե ինչի մասին կարելի է զրուցել աղջկա հետ, որպեսզի ձեր առաջին հանդիպումը չդառնա վերջինը : )
1.     Աղջկա կամ կնոջ հետ հանդիպման ժամանակ միշտ հիշեք, որ տղամարդկանց մտքերը և դատողությունները ենթարկվում են տրամաբանությանը, իսկ կանանցը` զգացմունքներին: խոսակցության ինչ թեմա էլ որ ընտրեք, կարևորը դրանում էմոցիաների առկայությունն է: Ավելի շատ խոսեք ձեր զգացմունքների և տպավորությունների մասին: Դա կօգնի ներկայանալ որպես ուշադիր և զգացմունքային մարդ
2.  Եթե դուք պարզապես չեք կարողանում զրույցի թեմա գտնել, փորձեք այդ կոնտակտը ստեղծել «ծանոթության» հարցերի օգնությամբ: Այսինքն մի փոքր պատմեք ձեր մասին, փորձեք նրա մասին էլ որոշ բաներ իմանալ, բայց իհարկե այդ ամենը չափի մեջ և գեղեցիկ:
3.    Փորձեք շրջանցել զրույցի «անիմաստ»  թեմաները: Օրինակ մի խոսեք եղանակի և նման այլ բաների մասին: Կարելի է նախօրոք զրույցի մի քանի թեմա մտածել: Կարող եք խոսել ճանապարհորդությունների մասին և եթե դուք փորձ ունեք, պատմեք դրա մասին (բայց կրկին առանց գլուխ գովելու և չափի մեջ   ):
4.    Զրույցի ընթացքում միշտ հետևեք ձեր զուգընկերուհու արձագանքներին: Օրինակ, եթե դուք պատմում եք, որ երեկ վերջացրեցիք Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի ընթերցումը, ուշադիր հետևեք նրա արձագանքին, որպեսզի հասկանաք իմաստ ունի նրան հարցնել «իսկ դու դա կարդացե՞լ ես»… կինը չի սիրում պարտված լինել, թեկուզ եթե խոսքը վերաբերվում է գրքի ընթերցած լինել կամ չլինելուն:
5. Խուսափեք նրան տալ այնպիսի հարցեր, որոնք պահանջում են «այո» կամ «ոչ» պատասխանը: Վերջապես դուք հարցաքննման չեք:
6.  Կարելի է կանանց հետ խոսել երազանքների և ապագա պլանների մասին: Բոլորին էլ հայտնի է նրանց երազկոտ լինելը: Այդ պահին ձեր ընկերուհին իրեն երջանիկ կզգա միայն այն մտքից, որ նրան կթվա թե դուք պատրաստվում եք իրականացնել նրա երազանքները…. և հոգ չէ, որ դա իրականությունից շա՜տ հեռու է:
Ամեն  դեպքում եղեք  հնարավորիս  անկեղծ  և՛  դիմացինի, և՛  ինքներդ  ձեզ  հետ, մի կեղծեք….

0 comments:

Post a Comment