Բաղադրություն
Խմոր - 2 բ. ալյուր
1/2 թ.գ.աղ
1/2 թ.գ. սոդա
200 գ. մածուն
Լցոն - 200 գ. սուլգունի պանիր
150 գ. ֆետա պանիր
100 գ. կաթնաշոռ
աղ, պղպեղ
Պատրաստման եղանակ
1. Խառնել չոր բաղադրիչները:
2. Ավելացնել մածունը, խառնել:
3. Քերիչով անցկացնել պանիրը և խառնել կաթնաշոռի հետ:
4. Պանրից փոքրիկ գնդեր պատրաստել:
5. Գրտնակով բացել խմորը, բաժանել հավասար մասերի:
6. Վերցնել 1 մասը, վրան պանրի գունդ դնել, ծածկել 2-րդ մասով, ամրացնել մատներով, որ լցոնը դուրս չգա, այնուհետև գրտնակել:
7. Տապակը դնել գազօջախի վրա, տաքացնել և խաչապուրիի 2 կողմերը 3-ական րոպե տապակել:
0 comments:
Post a Comment