Ողջույն սիրելի ընթերցողներ: Վաղուց իմ «բլոգային խոհանոցում» ոչինչ չէինք պատրաստել: Այսօր կլրացնենք այդ բացը :)
Այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել սպիտակ շոկոլադով մրգային կեքսի բաղադրատոմսը: Նախորոք ասեմ, որ համը անմահական է :) Իսկ դա պատրաստելու համար մեզ հարկավոր է`
5 ձու
1,5 բաժակ շաքարավազ
150 գր կարագ
50 գր ձեթ
400 գր թթվասեր
1թ. գդ. սոդա
1 ճ. գդ. քացախ
350 գր. ալյուր
2 ճ. գդ. կակաո
հատապտուղներ (ինչ այդ պահին ունեք` ելակ, մորի, մալինա, հաղարջ...)

սպիտակ շոկոլադ
Եվ այսպես, սկսեցինք: Միացնում ենք հարիչը: Ավելացնում ենք բոլոր բաղադրիչները` միայն թե հերթով-կարգով` կարագ, շաքարավազ, ձու, թթվասեր, ձեթ, ալյուր, սոդա, քացախ, կակաո ու սկսում ենք հարել:
Հարելուց հետո խմորին ենք ավելացնում կտրատած սպիտակ շոկոլադն ու հատապտուղները: Արդեն գդալով թեթև խառնում ենք, լցնում կեքսի համար նախատեսված ամանները և դնում ջեռոց 20-25 րոպեով (180 աստիճան):
Բարի ախորժակ :)))
0 comments:
Post a Comment