Ասում են`աշունը մի կապուտաչյա, խարտյաշ պատանի է եղել` ուրախ, անհոգ ու կենսուրախ: Բայց մի անգամ նա տեսել է մի գեղեցկուհու և սիրահարվել նրան: Այդ աղջիկը մերժել է նրա սերը: Ու այդ օրվանից աշունը տխրել է, նրա հոգին պատվել է թախիխով, և կարոտից ու անվերջ մտատանջումներից նրա վարսերը դարձել են ոսկե տերևներ և սիրո քամու թևերին պար բռնելով` լքել են նրան: Ու այդ օրվանից աշունը տխուր ու մոլոր շրջում է քամիների, անձրևների ու մեղեդիների միջոցով իր տխուր ու անպատասխան սերն է պատմում բոլորին....
0 comments:
Post a Comment