1/2 կգ հորթի կամ գառան աղացած միս
1 հ. մեծ սոխ
2 պճեղ սխտոր
1 հ. աղացած կանաչ պղպեղ
2 հ. լոլիկ
1/2 բ. մաղադանոս
1/2 բ. թարմ անանուխի տերևներ
1/2 թ.գ. աղացած չաման
3-4 ճ.գ. կիտրոնի հյութ
2 ճ.գ. կարագ
աղ, սև և կարմիր պղպեղ
3 ճ.գ. բուսայուղ
Խմորի համար
1 թ.գ. խմորիչ
1/2 թ.գ. շաքարավազ
1 1/2 բ. գոլ ջուր
4,5 բ. ալյուր
Պատրաստման եղանակ
Խմոր
1. Խմորիչը, շաքարավազը խառնել, ավելացնել մի քիչ գոլ ջուր, խառնել և դնել տաք տեղ մոտ 20 ր.:
2. Այնուհետև ավելացնել մնացած գոլ ջուրը, ալյուրը, ձեռքով խառնել:Պետք է ստացվի փափուկ խմոր:
3. Խմորի վրա բուսայուղ քսել, ծածկել և դնել տաք տեղ: Թողնել 1 ժամ հանգստանա:Բացելուց հետո խմորը պետք է 2 անգամ աճած լինի:
4. Խմորը կտրտել, փոքրիկ գնդեր պատրաստել: Սեղանի վրա ալյուր ցանել, շարել գնդերը, ծածկել սրբիչով:
5. Սոխը և սխտորը աղալ: Տապակի մեջ հալեցնել կարագը և 2-3 ր. տապակել սոխի և սխտորի խառնուրդը:
6. Կանաչին (մաղադանոսն ու անանուխը) լվանալ, մանր կտրտել:
7. Մաքրել լոլիկների կեղևները, մանր կտրտել:
8. Ապակյա տարայի մեջ խառնել միսը, աղը և պղպեղները, չամանը, կիտրոնի հյութը, լոլիկը, աղացած կանաչ պղպեղը, սոխի ու սխտորի խառնուրդը և կանաչին:
9. Գնդերը գրտնակով բացել 5-8 մմ, վրան բուսայուղ քսել: Դնել ջեռոցի տապակի վրա:
10. Ձեռքով կամ գդալի օգնությամբ տարածել մսի խառնուրդը և դնել ջեռոցը:
11. Լահմաջունը պատրաստ է, երբ եզրերը թեթևակի մգանում են:
0 comments:
Post a Comment