Սիրահարների արձաններ. Ֆոտոշարք

Wednesday, August 29, 2012

Այս երկու օրերին Հայաստանում ամենագլխավոր քննարկամն թեման արձաններն են Իհարկե ամենագթեժ քննարկումներն ընթանում են  Ֆերնանդո Բոտերոյի «Ծխող կնոջ» արձանի շուրջ, որն էլ իր հերթին  արթնացրեց մարդկանց հետաքրքրությունը դեպի արվեստը, քանդակագործությունը: Սսկվեցին անվերջանալի ու անարդյունք վեճերը ճաշակ ունենալ-չունենալու, արվեստից հասկանալու-չհասկանալու շուրջ: Մարդիկ վիճում են, նեղանում, վիրավորում, վիրավորվում...Քննարկումների մեծ մասը տեղի է ունենում Ֆեյսբուքում: Ֆեյսբուքի օգտատերերից շատերն էլ փորձում են այստեղից-այնտեղից մերկ կանանց արձաններ պեղել ու իրար ապացուցել, որ «Ծխող կնոջ» արձանը գուցե չարիքներից փոքրագույնն է :)  Ինչևէ, բարին ընդ մեզ, համբերություն և կյանքին թեթև նայելու կարողություն: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում այդ արձանն էլ աչքի համար շատ սովորական, շատերի կողմից էլ նույնիսկ սիրված կդառնա...
Բայց այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել աշխարհի տարբեր երկներից սիրահար զույգերի շատ գեղեցիկ արձաններ,  որոնք կարծում եմ դիտողների մոտ տարակարծություններ չեն առաջացնում :)
Եվ այսպես, պայմանական առաջին հորիզոնականում Վրաստանի Բաթումի քաղաքում գտնվող «Սիրո արձանն է»: Այս արձանը իր յուրօրինակությամբ հավակնում է աշխարհում առաջինը լինել: Կնոջ և տղամարդու հսկա մարմինները պտտվում են և միաձուլվում` դառնալով մեկ ամբողջ: 
Cтатуя любви
Cтатуя любви

2-րդ հորիզոնականում Խարկով քաղաքում համբուրվող զույգի արձանն է
Памятники целующимся влюбленным
3. Հարավային Կորեայյի Սիրո կղզում (Love Land)
Памятники целующимся влюбленным
4. Շոտլանդիա, Գլազգո «Սիրահարների հանդիպում»
Встреча влюбленных
5. Լոնդոն, «Սիրահարների բաժանում»
прощание влюбленных
6. Չելյաբինսկ, «Սիրո ոլորտ»: Արձանը շատ հետաքրքիր է, այն բարձրանալու համար ունի 2 աստիճան, մեկով հարսնացուն, մյուսով փեսացուն են բարձրանում: Բայց իջնելու համար կա մեկ աստիճան, որով զույգը միասին է իջնում:
Сфера любви
7. Պոդմոսկավյե, «Սիրահարներին հաշտեցնող նստարան»
Скамейка примирения
Հաշտեցման նստարան Մոսկվայում
Скамья примирения
8. Վոլգոգրադ
Влюбленные
9.Մոնակո
Памятник Влюбленным
10.Մոնրեալ
Памятник Влюбленным
11. Սան Դիեգո, այս 8 մետր բարձրություն ունեցող արձանը 1945թ. Թայմ Սքուերի նշանավոր համբույրը լուսանկարի ամբողջական վերարտադրումն է:
Статуя влюбленных в Сан Диего
12. Կիև
Памятник влюбленным фонарям

0 comments:

Post a Comment