Կաթնաշոռով մրգային քաղցրեղեն

Monday, June 25, 2012
Ողջույն համեղ պատրաստել և համեղ ուտել սիրող սիրելի ընթերցողներ: Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել ամառային, հեշտ ու արագ պատրաստվող քաղցրավենիքի բաղադրատոմս: Պատրաստելու ենք կաթնաշոռով մրգային քաղցրավենիք, որի համար մեզ անհրաժեշտ է`

-500գ կաթնաշոռ

-300գ թթվասեր

-շաքարի փոշի (կոնկրետ չափ չկա, ըստ ճաշակի)

-30գ ժելատին


Սկզբում պետք է կաթնաշոռը խառնել  1,5 ճաշի գդալ շաքարի փոշու հետ



 Հետո թթվասերը խառնել 1,5 գդալ շաքարի փոշու հետ


Այս ամենը պատրաստելուց հետո պետք է պատրաստել ժելատինը: Ժելատինը պատրաստելու համար ժելատինի վրա ավելացնում ենք 50-60 աստիճան տաքության  ջուր և թողնում 20 րոպե մինչև այն բացվի (սովորաբար 1 գդալ ժելատինին ավելացնում ենք 1 թեյի բաժակ ջուր): Ժելատինի պատրաստ լինելուց հետո իրար ենք խառնում կաթնաշոռը, ժելատինը և թթվասերը:
Այս ամենը լցնում ենք մատուցվող ամանի մեջ նախօրոք կտրատած մրգերի վրա (տվյալ դեպքում ես վերցրել եմ ելակ և բանան, բայց դուք կարող եք օգտագործել ցանկացած միրգ, որը այդ պահին ունեք ձեր ձեռքի տակ):






Պատրաստի զանգվածը 2 ժամով դնում ենք սառնարան: Սառելուց հետո հանում ենք և մատուցում :)





Բարի ախորժակ :)

0 comments:

Post a Comment