Այս գեղեցիկ նախուտեստը պատրաստելու համար մեզ հարկավոր է.
- 3 ձու
- 1 բաժակ գոլ ջուր
- 3 բաժակ կաթ
- 1.5 թեյի գդալ սոդա
- 2.5-3 բաժակ ալյուր
- մի քիչ բուսական յուղ
- 1 կգ տավարի միս
- սոխ
- աղ, սև և կարմիր պղպեղ
- պանիր (տեսակը ըստ ճաշակի)
- ընկույզ
- սխտոր
- մայոնեզ
- սալաթի թերթեր
- սամիթ և համեմ
Եվ այսպես սկսենք բլինչիկը պատրաստելուց: 3 ձուն, 1 բաժակ գոլ ջուրը, 3 բաժակ կաթը, ալյուրը ու բուսական յուղը խառնում ենք իրար, հարիչով հարում ենք, մինչև ստացվի համասեռ զանգված: Հետո թավան լավ տաքացնում ենք, բուսական յուղ քսում, խմորը շերեփով լցնում մեջը և թխում բլինչիկի լիստերը: Լիտերը թխելուց հետո թողնում ենք սառչի:
Հիմա պատրաստում ենք բլինչիկի լցոնը: Լցոնի համար անհրաժեշտ է `1 կգ տավարի միսը խաշել և աղալ: Սոխը նույնպես աղալ: Տապակում ենք սոխը և ավելացնում միսը, աղը, սև և կարմիր պղպեղը: Ավելացնում ենքմի քիչ արգանակ և թողնում մի քիչ եփվի: Կտրատում ենք սամիթը և համեմը: Երկու րոպե հետո վերցնում ենք կրակից: Թողնում սառչի:
Հիմա պատրաստում ենք սալաթի թերթերի համար լցոնը: Դրա համար իրար ենք խառնում պանիրը, սխտորը, ընկույզը և մայոնեզը: Իսկ հիմա բլինչիկի լիստերով փաթաթում ենք մսի լցոնը, իսկ սալաթի լիստերով պանրի լցոնը:
Պատրաստի նախուտեստը ծածկում ենք ևս մեկ բլինչիկի լիստով և դրա վրա որևէ ծանր բան դնում, մի քանի ժամից կարելի է մատուցել :)
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ :))))
0 comments:
Post a Comment