Վերջին ժամանակներս բավականին հաճախ է արծարծվում տղամարդկանց <<դեֆիցիտի>> հարցը: Իհարկե այս երևույթի մասին կարելի է խոսել շա՜տ երկար և այս փաստը դիտարկել տարբեր տեսանկյուններից: Սակայն, ես կցանականայի կանգ առնել այս հարցի այն կողմի վրա, թե ինչու են այսօր այդքան շատ գեղեցիկ և երիտասարդ աղջիկներ տառապում մենակությունից և ոչ մի կերպ չեն կարողանում գտնել համապատասխան մեկին, ում հետ կարող են ապրել իրենց հետագա ողջ կյանքի ընթացքում: Այս հոդվածը հասցեագրված է ոչ թե այն աղջիկներին և կանանց, ովքեր վստահ են <<իրենց հմայքի>> վրա կամ էլ բավականին լավ են հասկանում <<տղամարդկանց շուկայից>>, այլ այն աղջիկներին, ովքեր չնայած իրենց բավականին ակնհայտ առավելություններին, վստահ չեն իրենց վրա, իրենց մեջ շարունակ թերություններ են փնտրում և այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե <<ինչը այն չէ>> իրենց մեջ, որ ոչ մի կերպ չեն կարողանում դասավորել անձնական կյանքը:
Իսկ հիմա փորձենք միասին իրավիճակը օբյեկտիվ գնահատել: Այն հարցին թե <<ինչո՞ւ եք դուք մինչև հիմա միայնակ>>, աղջիկների կողմից ամենատարածված պատասխաններն են <<իսկ որտեղի՞ց գտնել տղամարդ>>, <<նորմալ տղամարդիկ չկան, իսկ եթե կան էլ, ուրեմն վաղո՜ւց արդեն ազատ չեն>>… և այլ նման պատասխաններ, որոնք կապված են տղամարդկանց <<դեֆիցիտի>> հետ: Սիրելի աղջիկներ և կանայք իսկ ի՞նչ է նշանակում տղամարդիկ չկան: Այս կարծրատիպային պատկերացումը մասամբ հետևանքն է տղամարդկանց քանակապես ավելի քիչ լինելու փաստի (տվյալ դեպքում խոսքը մեր երկրի մասին է), որի մասին անընդհատ հիշեցնում են մեր վիճակագիրները: Հարց է առաջանում, եթե չկան տղամարդիկ, ապա ինչո՞ւ մի աղջիկ ունի այդքան երկրպագուներ միաժամանակ, իսկ մյուսը չունի ոչ մի երկրպագու (ուզող ։-)): Ընդհանրապես աղջիկների մոտ կա տարածված մի կարծիք, որ տղաների համար ամենակարևորը աղջկա արտաքին տեսքն է: Իհարկե գեղեցիկ աղջիկները հազվադեպ են մնում առանց հակառակ սեռի ուշադրության, բայց… միայն տեսականորեն: Գործնականում արտաքինը ևերջանկությունը անձնական կյանքում ոչ միշտ են միասին քայլում (ինչպես ժողովուրդն է ասում երկու երնեկ մեկ տեղում չի լինում): Բոլորիս էլ հայտնի են դեպքեր, երբ խելացի և գեղեցիկ աղջկա կողքին այդպես էլ չի հայտնվում այդքան սպասված <<սիրելին>>: Այնպես որ ստացվում է արտաքին տվյալները այս դեպքում այնքան էլ կարևոր չեն: Առավել կարևոր է մարդու ներքինը` ներաշխարհը, հոգեվիճակը: Այսինքն եթե կնոջ կյանքում չկա տղամարդ, ուրեմն այդ տղամարդու առաջ իր աշխարհի դռներն է փակել կնոջ ներաշխարհը: Շատ կարևոր է հասկանալ, որ մենք ինքներս ենք ստեղծում մեր իրականությունը: Մենք ինքներս ենք մեր կյանքի ռեժիսորները: Եվ կարևոր չէ թե շատ տղամարդիկ կան թե քիչ: Կարևորը արդյո՞ք նրանք ձեր մեջ ԿԻՆ են տեսնում: Ահա ամենակարևոր հարցը, որը պետք է տա իրեն յուրաքանչյուր աղջիկ կամ կին: Իսկ այդ հարցի պատասխանը փնտրելով դուք ինքներդ կգտնեք ձեր մենակ լինելու հարցի պատասխանը: Երբեմն անհրաժեշտ է ուղղակի կանգ առնել, մի կողմ թողնել բոլոր տիպի մտածմունքները, գիտակցել սեփական թերությունները, փորձել ուղղել դրանք և ավելի լավը դառնալ,որպեսզի կարողանաք ապրել և գործել ավելի վստահ և անհաջողությունների մեջ չմեղադրեք ոչ ինքներդ ձեզ և ոչ էլ ուրիշներին:
Սիրելի աղջիկներ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ ՏՂԱՄԱՐԴԻԿԱ ԿԱՆ, չկա տղամարդկանց <<դեֆիցիտ>> : Միայն հարկավոր է մի փոքր <<նորոգել>> ձեր ներքին աշխարհը և համապատասխան հոգեվիճակ ստեղծել տղամարդկանց հետ հարաբերությունների համար:
0 comments:
Post a Comment