Մեղրով և տանձով քաղցրավենիք

Saturday, August 4, 2012
Ողջույն համեղ ուտել և գեղեցիկ պատրաստել սիրող ընցերողներ ջան :) Այսօր Ձեզ եմ ուզում ներկայացնել տանձով ու շերտավոր խմորով պատրաստվող քաղցրավենիքի շատ հեշտ բաղադրատոմս: Այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է`
4 հոգու համար պատրաստելու համար.
- 4 հատ տանձ
- 1 շերտ շերտավոր խմոր
- 4 բաժակ ջուր
- 2 բաժակ շաքարավազ
- 1 բաժակ մեղր
- կես կիտրոն
- վանիլին
- դարչին
- մեխակ



Միջին չափսի կաթսայի մեջ իրար խառնեք ջուրը, մեղրը և շաքարավազը: Թույլ կրակի վրա եռացրեք այն, հետո դրա մեջ եփեք կեղեվազրկված տանձերը, մինչև միջին աստիճանի փափկության հասնելը: Ավելացրեք նաև կիտրոնը և մի քանի հատ մեխակ ու դարչին:


 Հանեք եփված տանձերը, դրանք փաթաթեք բարակ շերտերով շերտավոր խմորով, և եփեք ջեռոցում 190 աստիճանի տակ 10-15 րոպե: Հանելուց հետո մատուցվող ափսեի մեջ դրա վար լցրեք այն զանգվածը, որի մեջ եփել էիք տանձերը:





Հ.Գ. Կախված ճաշակից, կարող եք նաև տանձերի վրա հալեցրած շոկոլադ ավելացնել, դա նույնպես շատ համեղ է ստացվում ու գեղիկ է :)




Բարի ախորժակ :) 



0 comments:

Post a Comment