Սիրահարների արձաններ. Ֆոտոշարք

Wednesday, August 29, 2012

Այս երկու օրերին Հայաստանում ամենագլխավոր քննարկամն թեման արձաններն են Իհարկե ամենագթեժ քննարկումներն ընթանում են  Ֆերնանդո Բոտերոյի «Ծխող կնոջ» արձանի շուրջ, որն էլ իր հերթին  արթնացրեց մարդկանց հետաքրքրությունը դեպի արվեստը, քանդակագործությունը: Սսկվեցին անվերջանալի ու անարդյունք վեճերը ճաշակ ունենալ-չունենալու, արվեստից հասկանալու-չհասկանալու շուրջ: Մարդիկ վիճում են, նեղանում, վիրավորում, վիրավորվում...Քննարկումների մեծ մասը տեղի է ունենում Ֆեյսբուքում: Ֆեյսբուքի օգտատերերից շատերն էլ փորձում են այստեղից-այնտեղից մերկ կանանց արձաններ պեղել ու իրար ապացուցել, որ «Ծխող կնոջ» արձանը գուցե չարիքներից փոքրագույնն է :)  Ինչևէ, բարին ընդ մեզ, համբերություն և կյանքին թեթև նայելու կարողություն: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում այդ արձանն էլ աչքի համար շատ սովորական, շատերի կողմից էլ նույնիսկ սիրված կդառնա...
Բայց այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել աշխարհի տարբեր երկներից սիրահար զույգերի շատ գեղեցիկ արձաններ,  որոնք կարծում եմ դիտողների մոտ տարակարծություններ չեն առաջացնում :)
Եվ այսպես, պայմանական առաջին հորիզոնականում Վրաստանի Բաթումի քաղաքում գտնվող «Սիրո արձանն է»: Այս արձանը իր յուրօրինակությամբ հավակնում է աշխարհում առաջինը լինել: Կնոջ և տղամարդու հսկա մարմինները պտտվում են և միաձուլվում` դառնալով մեկ ամբողջ: 
Cтатуя любви
Cтатуя любви

Հրեշտակների քունը. Ֆոտոշարք

Tuesday, August 28, 2012
Լուսանկարիչ  Tracy Raver

Կանանց հետ դժվար է, բայց առանց նրանց` անհնար (ՄԱՍ 2)

Thursday, August 16, 2012
Այն, որ կանայք և տղամարդիկ խոսում են տարբեր լեզուներով և շատ հաճախ նույնիսկ «թարգմանիչների»  առկայության դեպքում իրար չեն կարողանում հասկանալ, գաղտնիք չէ: Ճիշտ է, տղամարդկանց լեզուն չհասկանալու խնդիրներ շատ հաճախ չեն պատահում, քանի որ տղամարդիկ հիմնականում մտածում են այն, ինչ ասում են: Օրինակ` եթե տղամարդը ասում է «Ես մրսում եմ» , նա նկատի ունի, որ ցուրտ է և ինքը մրսում է: Իսկ այ կանանց և աղջիկների դեքում ամեն ինչ անհամեմատ ավելի բարդ է: Երբ կինն է ասում այդ նույն «Ես մրսում եմ»  -ը, նա դրա տակ ինչ ասես կարող է նկատի ունենալ, և շատ հաճախ նույնիսկ ցրտի և մրսելու հետ ամենևին էլ կապ չունեցող մտքեր…Իհարկե, մեր լեզուն շատ հաճախ մենք ինքներս էլ չենք հասկանում (սա որպես գաղտնիք), բայց ցանկության դեպքում  փորձել հասկանալ կարելի է: Առաջարկում եմ միասին կազմենք մի փոքրիկ բացատրական բառարան, որը գուցե և օգնի «կանանց լեզու»  – «տղամարդկանց լեզու»  բարդ թարգմանությունների ժամանակ: Եվ այսպես ստանձնեմ «թարգմանչի»  բավականին պատասխանատու գործը և սկսենք: Սկսենք իհարկե ամենատարածված բառերից և մտքերից`
«այո»  – ոչ

Կանանց հետ դժվար է, բայց առանց նրանց` անհնար

Wednesday, August 15, 2012

Շատերին գուցե արդեն զայրացնի այն մտքի կրկնությունը, որ կանայք և տղամարդիկ երկիր մոլորակ են ժամանել երկու տարբեր մոլորակներից….Բայց իրականում այդ բազմիցս կրկնված մտքի մեջ կա մի մեծ ճշմարտություն: Չէ որ կանայք ու տղամարդիկ այդպես էլ չեն կարողանում իրար մինչև վերջ հասկանալ և համակերպվել միմյանց սովորությունների հետ: Այս անգամ ուզում եմ անդրադառնալ կանանց սովորություններին (երբեմն նաև շա՜տ տարօրինակ), որոնց հետ տղամարդիկ այդպես էլ չեն կարողանում համկերպվել: Եվ այսպես`
<Շոպինգ>: Մի այսպիսի հետաքրքիր միտք կա, որ կինը կամ ոչինչ չունի հագնելու կամ էլ զգեստապահարանում այլևս տեղ չկա…Այս երկու խնդիրներն էլ երբևէ լուծում չեն  կարող ստանալ, որովհետև կանայք ունեն շա՜տ սիրելի մի զբաղմունք, որի անունն է շոպինգ: Կինը կարող է առավոտից մինչև երեկո շրջել խանութից խանութ, գնումներ կատարել և չբողոքել հոգնածությունից, քանի որ այդ զբաղմունքը երջանկացնում է նրան և հանգստացնում <լարված նյարդերը>: Ինչը չի կարելի ասել տղամարդկանց մասին: Կանանց <սիրելի զբաղմունքը> մեծ հարված է և´ նրանց գրպանին, և´ նյարդային համակարգին: Միայն երկաթե նյարդեր ունեցող տղամարդիկ կարող են ընկերակցել կնոջը շոպինգի ժամանակ և <ժպիտով> պատասխանել անհասկանալի և նյարդայնացնող հարցերի անվերջ շարանին`<սիրելիս իսկ այս զգեստը ինձ գեր նիհար ցույց տալի՞ս է>,<այս պայուսակի գույնը գլխարկիս հետ հարմա՞ր է>,<չե՞ս կարծում, որ այս կարմիր կոշիկների հետ հարկավոր է նաև կարմիր զգեստ, կարմիր պայուսակ,կարմիր վերնաշապիկ…..>:

ԲամբասանքԵկեք խոստովանենք, որ այս արատավոր երևույթը կանանց ավելի բնորոշ է, քան տղամարդկանց: Մեկ այլ կնոջ քննադատելը և ծաղրելը տղամարդու ներկայությամբ կանանց համար հանդիսանում է յուրօրինակ պաշտպանողական մեխանիզմ: Նա կարծում է, որ այդպիսով իր սիրելիի ճանապարհից հեռացնում է <մրցակցուհիներին>: բայց կարելի է ասել, որ դա ունենում է հակառակ ազդեցություն, քանի որ տղամարդիկ տանել չեն կարողանում բամբասող կանանց:

Ամառային նորաձևություն. Մաս 7

Tuesday, August 14, 2012
Ամառային նորաձևություն


Ամառային նորաձևություն. Մաս 6

Wednesday, August 8, 2012
Ամառային նորաձևություն


90-ականները վերադառնում են. Հիթ-շքերթ

Tuesday, August 7, 2012
Այսօր ամբողջ օրը չգիտես ինչու հիշում  էի մեր մանկության տարիներին` 90-ականներին հայտնի երգիչ-երգչուհիներին,  նրանց երգերն ու տեսահոլովակները: Նրանց այսօր գրեթե անհնար է տեսնել եթերներում ու երաժշտական հիթ-շքերթներում: Այն տարիներին, երբ եթերը ողողված չէր սնկի պես աճող աստղերով ու իրենց տեսահոլովակներով, չկային CD-ներ ու երգերի YouTube-յան տարբերակներ, ամեն տեսակի պրեմիերաներ ու շնորհանդեսներ, 90-ականների սերունդը երկրպագում էր (սա իհարկե ճաշակի հարց է) այն ժամանակվա էստրադայի աստղերին ու անգիր սովորում նրանց երգերը: Հեռուստացույցով ոչ այնքան հաճախ հեռարձակվող նրանց տեսահոլովակները կարելի է ասել ժողովրդական մեծ սեր էին վայելում, նրանք սպասված էին, սիրված, ինչու չէ նաև գնահատված: Հիշում եմ, որ մարդիկ իրար նվիրում էին ենթադրենք Լիլիթ Կարապետյանի կամ Օլգա Այվազյանի կասետը և դա մեծ նվեր էր համարվում :)))))))Ժամանակի թելադրանքն էր այդպիսին: 90-ականներ, երբ հազարավոր պատանիների սրտեր էր գերում Լիլիթ Կարապետյանի «Սիրո քամին», բանակի քեֆերին որպես հիմն էր հնչում Մայա Մարգարյանի «Զինվոր ես» երգը, երբ Լիլիթ Հովհաննիսյանի ու Վահրամ Պետրոսյանի փոխարեն բոլորիս ուշադրության կենտրոնում Մայքլ Քոթանջյան ու Գոգա զույգն էր...
Փորձել եմ վերհիշել ու ձեզ ներկայացնել մի փոքրիկ հիթ-շքերթ 90-ականներից: Մի պահ վերադառնանք անցյալ, ինչու չէ նաև կարոտով մի էքսկուրս կատարենք այն ժամանակվա մեր շոու-բիզնեսի աշխարհում...
Նախօրոք ներողություն եմ խնդրում երգերի մի քիչ վատ որակի համար, որովհետև շատ մեծ դժվարությամբ եմ գտել այս տեսահլովակները: Փորձել եմ գտնել այն երգիչների տեսահոլովակները, ովքեր հիմա եթերում չկան...

1. Կարինե Մովսիսյանի այն ժամանակններում բավական հայտնի հունական երգը, ցավոք երգի տեսահոլովակը չգտա, ներկայացնում եմ համերգային տարբերակը


Մեղրով և տանձով քաղցրավենիք

Saturday, August 4, 2012
Ողջույն համեղ ուտել և գեղեցիկ պատրաստել սիրող ընցերողներ ջան :) Այսօր Ձեզ եմ ուզում ներկայացնել տանձով ու շերտավոր խմորով պատրաստվող քաղցրավենիքի շատ հեշտ բաղադրատոմս: Այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է`
4 հոգու համար պատրաստելու համար.
- 4 հատ տանձ
- 1 շերտ շերտավոր խմոր
- 4 բաժակ ջուր
- 2 բաժակ շաքարավազ
- 1 բաժակ մեղր
- կես կիտրոն
- վանիլին
- դարչին
- մեխակ