Ինչպես «Twix» պատրաստել

Friday, May 25, 2012
Տնային պայմաններում մեր սիրելի Twix-ը պատրաստելու համար մեզ հարկավոր է`
-2 բաժակ ալյուր
-0,5 բաժակ շաքարավազ
-2 հատ խտացրած կաթ
- 300 գրամ կաթնային շոկոլադ



Կարագը  բաժանում ենք հավասար մասերի (3 մասը առանձնացնում և պահում ենք կարամելի համար), ավելացնում ենք ալյուրը, շաքարավազը, կես գդալ աղ և այդ ամենը խառնում ենք մինչև ստացվի համասեռ զանգված: Այդ զանգվածը հավասար տարածելով փռում ենք այն ամանի մեջ, որով պետք է ջեռոց դնեք.



Այս ամենը 20 րոպե դնում ենք ջեռոցի մեջ (180 աստիճան)

Հիմա ալյումինե ամանի մեջ պետք է պատրաստենք կարամելը: Դրա մեջ ենք լցնում նախօրոք առանձնացրած 3 կտոր կարագը և 2 բանկա խտացրած կաթը: Դնում ենք մարմանդ կրակի վրա խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանալը: Երբ զգաք, որ այն խտանում է և գույնը մգանում է  հանեք կրակի վրայից (դա տևում է մոտավորապես 20 րոպե):



Ստացված  կարամելի զանգվածը հավասարապես տարածում ենք արդեն ջեռոցից հանած առաջին շերտի վրա:


Տաք ջրի վրա հալեցնում ենք կաթնային շոկոլադը և այն նույնպես հավասարապես տարածում կարամելի շերտի վրա.


Այս ամենը դնում ենք սառնարանը և սպասում  մինչև սառի: Հետո հանում ենք և պատրաստ է մեր Twix-ը բարի ախորժակ :)
















0 comments:

Post a Comment