Գեղեցիկ շարֆ մեր ձեռքերով

Thursday, May 24, 2012
Երբեմն ոչ պետքական և արդեն իր «դարն ապրած»  հագուստից կարելի է մի նոր, շատ հետաքրքիր բան ստանալ, և նրան երկրորդ շունչ տալ: Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել դա անելու մի շատ հետաքրքիր տարբերակ: 
Բոլորդ էլ տանը կունենաք ամառային վերնաշապիկներ, որոնք արդեն չեք հագնում, բայց դեռ պահել եք և շատ լավ եք արել, որովհետև դրանցից կարելի շատ գեղեցիկ և օրիգինալ շարֆ պատրաստել: Իսկ հիմա  ամեն ինչ հերթով.
1.Վերցնում ենք վերնաշապիկները և մկրատը




2.Դրանք հավասար մասերի ենք կտրում


3.Կտրելուց հետո մի լավ ձգում ենք ամեն մի կտորը


4.Ձգած կտորները փաթաթում ենք մեր ձեռքի ափին, որպեսզի օղակներ ստանանք


5.Բոլոր օղակները ըստ մեր ցանկացած գունային հերթականությամբ շարում ենք իրար կողք, որպեսզի շարֆի նախնական տեսքը պատկերացնենք


6.Հետո այդ հերթականությամբ բոլոր օղակները կապում ենք իրար

7.Եվ ահա պատրաստ է մեր օրիգինալ ու շատ գեղեցիկ շարֆը, որից վստահ եմ միայն դուք կկրեք :)






0 comments:

Post a Comment