Տղամարդիկ նույնպես լաց են լինում

Saturday, May 26, 2012
 Հասարակությունը միշտ էլ ծուռ է նայել տղամարդկանց արցունքներին: Միջնադարյան Ճապոնիայում օրինակ արիստոկրատը արիստոկրատ չէր համարվում, եթե չէր կարողանում օրվա մեջ 10 անգամ լաց լինել` մեկ լուսինով հիանալիս, մեկ այգիների ծաղկող ծառերին նայելիս, մեկ  իր կնոջը կամ երեխային նայելիս և այլն….Վերածննդի Եվրոպայի ասպետները իրենց նամակների տարբեր հատվածներ թրջում էին ջրով, որպեսզի տպավորություն ստեղծեին, թե նամակը գրելիս լաց են եղել….Իսկ Հռոմում զինվորներ ընտրելիս ընտրում էին այն տղաներին, ովքեր իրենց հարազատներից բաժանվելիս լաց էին լինում, դա համարվում էր քաջության նշան, քանի որ միայն վախկոտի բերանը և աչքերը կարող են չոր մնալ կռվի ժամանակ: Իսկ այսօր արցունքները և լաց լինելը բացառապես կանանց մենաշնորհն է համարվում: Կանայք և աղջիկները կարող են իրենց թույլ տալ լաց լինել որքան ցանկանան և որտեղ ցանկանան: Կանանց արցունքները յուրահատուկ զենք են, կանանց արցունքները խոսում են կանացիության մասին….և ինչ հրաշքներ ասես, որ չեն գործում այդ արցունքները: Իսկ տղամարդի՞կ:

Տղամարդիկ լաց լինո՞ւմ են: Եվ դեռ չենք էլ հասցնում պատասխան փնտրել այս հարցերին, երբ մեզ արդեն իրենց կարծիքն են պարտադրում «հասարակական կարծրատիպերը»: Իսկական  տղամարդիկ լաց չեն լինում, արցունքները թուլության նշան են, հետևաբար տղաները լինելով ուժեղ սեռի ներկայացուցիչներ, չեն կարող իրենց թույլ տալ այդ թուլությունը….
«Արցունքները տղամարդու համար չեն»  լոզունգով դաստիարակվելով  տղաները իրենց ամբողջ կյանքի ընթացքում փորձում են համապատասխանել այդ «չափանիշին»: Փորձում են չդժգոհել,  լուռ տանել կյանքի բոլոր հարվածները և դժվարությունները : Տղամարդկանց արցունքները կարելի է տեսնել միայն շատ ԼՈՒՐՋ դեպքերում: Նրանց արցունքի ամեն մի կաթիլը իր մեջ պարունակում է շատ մեծ ցավ կամ շատ մեծ ուրախություն…. Կանայք իհարկե, ինչպես և տղամարդկանց հետ կապված շատ ու շատ հարցերում, այս դեպքում էլ չունեն միանշանակ կարծիք: Մի մասի կարծիքով եթե նրա աչքից ոչ մի կաթիլ արցունք չի կաթացել հետևաբար նա անսիրտ է, զգացմունքներ չունի: Ի դեպ որպես գաղտնիք ասեմ, որ աղջիկները շատ են սիրում ,որ տղան իրենց համար կարող է լաց լինել, դա խոսում է ամենաուժեղ զգացմունքների մասին: Այստեղ էլ իհարկե կարևոր է չափի զգացումը չկորցնելը, մեկ-երկու անգամը հերիք է, որ ձեր ընտրյալը հասկանա, որ դուք շատ նուրբ հոգու տեր անձնավորություն եք: Իսկ կանանց մյուս մասը կարծում է, եթե նա կարող է լացել ամեն մի անհեթեթ առիթից, էլ ի՞նչ տղամարդ: Ի դեպ նշեմ, որ կանանց համար տղամարդու լացելու  «անհեթեթ» առիթ կարող է համարվել ավտովթարից մեքենայի վնասվելը, աշխատանքից ազատվելը, ատամի ցավը և այլն: Եթե դուք տղամարդու աչքերում արցունք եք տեսնում, դա չի նշանակում, որ նա վատ է զգում, դա խոսում է այն մասին, որ նա իրեն շատ վատ է զգում, որ նա մեծ ցավ է ապրում: Քանի որ սովորաբար տղամարդիկ իրենց ապրումները թաքցնում են շատ խորը և չեն արտահայտում դրանք: Իսկ դա ինչպես գիտենք շատ վնասակար է ինչպես նրանց հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջությանը: Տղամարդիկ ևս իրավունք ունեն ազատ արտահայտել իրենց էմոցիաները և ապրումները: Եվ արցունքները, ինչպես և ցանկացած էմոցիա, միայն կարող են խոսել նրանց ՄԱՐԴ լինելու մասին: ՄԱՐԴԻԿ մի ամաչեք ձեր արցունքներից, դրանք ընդհամենը վկայությունն են, որ դուք ԴԵՌ սիրտ ունեք….
Հ.Գ. Հետազոտողների կողմից առանձնացված 10 երգերի անուններ, որոնք լսելիս տղամարդիկ կարող են լաց լինել`
1. R.E.M. – Everybody Hurts
2. Eric Clapton- Tears in Heaven 3. Leonard Cohen- Hallelujah 4. Sinrad O’Connor- Nothing Compares 5. U2- With or Without You 6. The Verve- The Drugs Don’t Work 7. Elthon John- Cindle in the Wind 8. Bruce Springteen- Streets of Philadelphia 9. Todd Duncan- Unchained Melody
10. Robbie Williams-Angels
10. Robbie Williams-Angels


0 comments:

Post a Comment