Շատերին գուցե արդեն զայրացնի այն մտքի կրկնությունը, որ կանայք և տղամարդիկ երկիր մոլորակ են ժամանել երկու տարբեր մոլորակներից….Բայց իրականում այդ բազմիցս կրկնված մտքի մեջ կա մի մեծ ճշմարտություն: Չէ որ կանայք ու տղամարդիկ այդպես էլ չեն կարողանում իրար մինչև վերջ հասկանալ և համակերպվել միմյանց սովորությունների հետ: Այս անգամ ուզում եմ անդրադառնալ կանանց սովորություններին (երբեմն նաև շա՜տ տարօրինակ), որոնց հետ տղամարդիկ այդպես էլ չեն կարողանում համկերպվել: Եվ այսպես`
<Շոպինգ>: Մի այսպիսի հետաքրքիր միտք կա, որ կինը կամ ոչինչ չունի հագնելու կամ էլ զգեստապահարանում այլևս տեղ չկա…Այս երկու խնդիրներն էլ երբևէ լուծում չեն կարող ստանալ, որովհետև կանայք ունեն շա՜տ սիրելի մի զբաղմունք, որի անունն է շոպինգ: Կինը կարող է առավոտից մինչև երեկո շրջել խանութից խանութ, գնումներ կատարել և չբողոքել հոգնածությունից, քանի որ այդ զբաղմունքը երջանկացնում է նրան և հանգստացնում <լարված նյարդերը>: Ինչը չի կարելի ասել տղամարդկանց մասին: Կանանց <սիրելի զբաղմունքը> մեծ հարված է և´ նրանց գրպանին, և´ նյարդային համակարգին: Միայն երկաթե նյարդեր ունեցող տղամարդիկ կարող են ընկերակցել կնոջը շոպինգի ժամանակ և <ժպիտով> պատասխանել անհասկանալի և նյարդայնացնող հարցերի անվերջ շարանին`<սիրելիս իսկ այս զգեստը ինձ գեր նիհար ցույց տալի՞ս է>,<այս պայուսակի գույնը գլխարկիս հետ հարմա՞ր է>,<չե՞ս կարծում, որ այս կարմիր կոշիկների հետ հարկավոր է նաև կարմիր զգեստ, կարմիր պայուսակ,կարմիր վերնաշապիկ…..>:
Բամբասանք: Եկեք խոստովանենք, որ այս արատավոր երևույթը կանանց ավելի բնորոշ է, քան տղամարդկանց: Մեկ այլ կնոջ քննադատելը և ծաղրելը տղամարդու ներկայությամբ կանանց համար հանդիսանում է յուրօրինակ պաշտպանողական մեխանիզմ: Նա կարծում է, որ այդպիսով իր սիրելիի ճանապարհից հեռացնում է <մրցակցուհիներին>: բայց կարելի է ասել, որ դա ունենում է հակառակ ազդեցություն, քանի որ տղամարդիկ տանել չեն կարողանում բամբասող կանանց:





Մի նյարդայնացեք սիրելի տղամարդիք, չէ որ դուք մեզ հենց այսպիսինն եք սիրում: Մեզ հետ դժվար է, բայց առանց մեզ անհնար!!!!
Շարունակելի….
0 comments:
Post a Comment