Posted by
Alina
at
9:59 AM
Tuesday, August 7, 2012
Այսօր ամբողջ օրը չգիտես ինչու հիշում էի մեր մանկության տարիներին` 90-ականներին հայտնի երգիչ-երգչուհիներին, նրանց երգերն ու տեսահոլովակները: Նրանց այսօր գրեթե անհնար է տեսնել եթերներում ու երաժշտական հիթ-շքերթներում: Այն տարիներին, երբ եթերը ողողված չէր սնկի պես աճող աստղերով ու իրենց տեսահոլովակներով, չկային CD-ներ ու երգերի YouTube-յան տարբերակներ, ամեն տեսակի պրեմիերաներ ու շնորհանդեսներ, 90-ականների սերունդը երկրպագում էր (սա իհարկե ճաշակի հարց է) այն ժամանակվա էստրադայի աստղերին ու անգիր սովորում նրանց երգերը: Հեռուստացույցով ոչ այնքան հաճախ հեռարձակվող նրանց տեսահոլովակները կարելի է ասել ժողովրդական մեծ սեր էին վայելում, նրանք սպասված էին, սիրված, ինչու չէ նաև գնահատված: Հիշում եմ, որ մարդիկ իրար նվիրում էին ենթադրենք Լիլիթ Կարապետյանի կամ Օլգա Այվազյանի կասետը և դա մեծ նվեր էր համարվում :)))))))Ժամանակի թելադրանքն էր այդպիսին: 90-ականներ, երբ հազարավոր պատանիների սրտեր էր գերում Լիլիթ Կարապետյանի «Սիրո քամին», բանակի քեֆերին որպես հիմն էր հնչում Մայա Մարգարյանի «Զինվոր ես» երգը, երբ Լիլիթ Հովհաննիսյանի ու Վահրամ Պետրոսյանի փոխարեն բոլորիս ուշադրության կենտրոնում Մայքլ Քոթանջյան ու Գոգա զույգն էր... Փորձել եմ վերհիշել ու ձեզ ներկայացնել մի փոքրիկ հիթ-շքերթ 90-ականներից: Մի պահ վերադառնանք անցյալ, ինչու չէ նաև կարոտով մի էքսկուրս կատարենք այն ժամանակվա մեր շոու-բիզնեսի աշխարհում... Նախօրոք ներողություն եմ խնդրում երգերի մի քիչ վատ որակի համար, որովհետև շատ մեծ դժվարությամբ եմ գտել այս տեսահլովակները: Փորձել եմ գտնել այն երգիչների տեսահոլովակները, ովքեր հիմա եթերում չկան... 1. Կարինե Մովսիսյանի այն ժամանակններում բավական հայտնի հունական երգը, ցավոք երգի տեսահոլովակը չգտա, ներկայացնում եմ համերգային տարբերակը
Այս անգամ կարողացա «հայթհայթել» այսքանը, բայց խոստանում եմ հիշողությունների շարքը շարունակել: Շատերի մոտ այս երգերը միայն ծիծաղ կառաջացնեն, շատերը կզարմանա, ինչպես կարելի էր նման երգեր լսել... իսկ շատերի մոտ կարոտ ու նոստալգիա լինի...Մեկնաբան:)))))) 90-ականների հիթ-շքերթը շարունակվում է )))
Microsoft Office 2016 Crack is a modern version of Word Processor Economic outcomes wrap up of Office 2013. It permits Microsoft Office person to enter, create browsers also exportation few...
Adobe Substance 3d Painter Crack is the mainly higher as well as simple 3D Painter absent there. The capital consumer require to coat whole 3D division rectangle gauge out there in substance 3D...