Բողոքում ենք մեր ֆիլմերի ու սերիալների նմանակում լինելուց: Բայց արի ու տես, որ երբեմն «սպառվում է» նաև հոլիվուդյան ֆիլմերի համար պաստառներ պատրաստող մասնագետների երևակայությունը և նրանք սկսում են օգտվել արդեն «շաբլոն» պաստառների գաղափարներից: Դա են վկայում այս բոլոր պաստառները`
1. Առաջին պլանում կանացի ոտքեր: Ֆիլմը կարող է լինել ցանկացած ժանրի մարտաֆիլմից մինչև կատակերգություն:

2.Ծով, լողափ և այդ ֆոնին միայնակ մարդու դեմք կամ մարմին: Ժանրը` մելոդրամա

3. Մեջք-մեջքի: Ժանրերը` մելոդրամա, մարտաֆիլմ, կատակերգություն

4. Աչքեր: Ժանրը հիմնականում սարսափ ֆիլմ

5. Տեքստ դեմքի վրա: Այս դեպքում էլ ժանրը կարող է լինել տարբեր

6. Մեջքով կանգնած մարդ

7. Երկնագույն ֆոն

8. Նարնջագույնի և սևի համադրություն: Ժանրը հիմնականում մարտաֆիլմեր

9. Կարմիրի և սևի համադրություն: Ժանրը` սարսափ ֆիլմ

10. Վազող մարդ

11. Կարմիր զգեստով աղջիկ

Իսկ դուք նկատե՞լ էիք այս ամենը: :)
0 comments:
Post a Comment