Ողջույն սիրելի ընթերցողներ :) Այսօր Ձեզ եմ ուզում ներկայացնել գեղեցիկ եզրերով պիցցա պատրաստելու շատ հեշտ եղանակ: Գիտեմ, որ շատերդ նախընտրում եք գնել պիցցայի պատրաստի խմորներ` ժամանակը խնայելու համար, բայց երբեմն-երբեմն էլ կարող եք ինքներդ պատրաստել :) Պիցցայի խմոր պատրաստելու շատ բաղադրատոմսեր կան, բայց ես այսօր ընտրել եմ այս մեկը, որը պատրաստելու համար մեզ հարկավոր է.
- 1 բաժակ ալյուր
- 25 գրամ խմորիչ
- 1 բաժակ կաթ
- 2 ձու
- 1/2 թեյի գդալ աղ
- 1 ճաշի գդալ շաքարավազ
- 3 ճաշի գդալ բուսական յուղ
- այն մթերքները, որոնք այդ պահին ունեք ձեռքի տակ և նախատեսել եք լցնել պիցայի վրա
- 1 բաժակ ալյուր
- 25 գրամ խմորիչ
- 1 բաժակ կաթ
- 2 ձու
- 1/2 թեյի գդալ աղ
- 1 ճաշի գդալ շաքարավազ
- 3 ճաշի գդալ բուսական յուղ
- այն մթերքները, որոնք այդ պահին ունեք ձեռքի տակ և նախատեսել եք լցնել պիցայի վրա
Իսկ հիմա անցնենք պատրաստմանը: Պատրաստում ենք խմորիչով խմոր, թողնում հասունանա, կրկին հունցում ենք և սպասում, մինչև խմորը մեծանա մոտ 2 անգամ: Խմորի պատրաստ լինելուց հետո, թավայի մեջ բացում ենք այն, եզրերից մի քիչ խորը շարում ենք նրբերշիկը, հետո խմորը պպտում ու փաթաթում նրբերշիկները (ինչպես նկարում է)
Եզրերը պատրաստելուց հետո դանակով այն մասերի ենք բաժանում և պպտում այնպես, որ ստանաք նկարում պատկերված տեսքը.
Հիմա արդեն կարող եք պիցցայի վրա շարել մթերքները և 20-30 րոպեով այն դնել ջեռոց:
Բարի ախորժակ :)
0 comments:
Post a Comment