Ողջույն :) Այսօր իմ «բլոգային խոհանոցում» պատրաստելու ենք մրգային շոռակարկանդակ: Իսկ դրա համար մեզ հարկավոր է`
- 1/2 բաժակ ալյուր
- կաթնաշոռ 700 գրամ
- թթվասեր 150 գրամ
- շաքարի փոշի 1 բաժակ
- ձու 5 հատ
- կաթ 0.3 բաժակ
- բուսական յուղ
- թարմ մրգեր և հատապտուղներ (ինչ այդ պահին ունեք տանը)
- ժելե
1.Սկզբում հարիչով հարում ենք կաթնաշոռը` հետը խառնելով մոտ 100 գրամ թթվասեր: Պետք է ստանանք միասեռ զանգված:
2. Ձվերից առանձնացնում ենք սպիտակուցը և հարում կես բաժակ շաքարի փոշու հետ, հարելու ընթացքում ավելացնում ենք 1/2 բաժակ ալյուր, 5 ձվի դեղնուցը և 1/2 բաժակ բուսական յուղը: Ստացված զանգվածի կեսը լցնում ենք բարձր պատերով ամանի մեջ:
5.Թխվելուց հետո հանում ենք այն և վրան բարակ շերտով քսում շաքարի փոշուն խառնած թթվասեր (50 գրամ թթվասերին 2 ճաշի գդալ շաքարի փոշի), հետո նորից մի քանի րոպեով դնում ենք արդեն անջատած ջեռոցը:
Վերջնական պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից, հանում փոքր ամանի մեջից` թողնում մեծ ամանի մեջ այն սառի, ավելի ուշ կողքի ազատ մասերը և վրան լցնում ենք ժելեի հետ խառնած մրգերով և հատապտուղներով: Գեղեցիկ զարդարում ենք և մատուցում :)
- 1/2 բաժակ ալյուր
- կաթնաշոռ 700 գրամ
- թթվասեր 150 գրամ
- շաքարի փոշի 1 բաժակ
- ձու 5 հատ
- կաթ 0.3 բաժակ
- բուսական յուղ
- թարմ մրգեր և հատապտուղներ (ինչ այդ պահին ունեք տանը)
- ժելե
1.Սկզբում հարիչով հարում ենք կաթնաշոռը` հետը խառնելով մոտ 100 գրամ թթվասեր: Պետք է ստանանք միասեռ զանգված:
2. Ձվերից առանձնացնում ենք սպիտակուցը և հարում կես բաժակ շաքարի փոշու հետ, հարելու ընթացքում ավելացնում ենք 1/2 բաժակ ալյուր, 5 ձվի դեղնուցը և 1/2 բաժակ բուսական յուղը: Ստացված զանգվածի կեսը լցնում ենք բարձր պատերով ամանի մեջ:
3. Մնացած կեսին խառնում ենք պատրաստած կաթնաշոռի զանգվածը, կաթը, 1/2 բաժակ շաքարի շոշի, մի փոքր աղ և զգուշությամբ լցնում ենք առաջին շերտի վրա: Տակի շերտը կառանձնանա և կողքերից կբարձրանա:
4. Առաջին շերտով ամանը դնում ենք դրանից մի փոքր ավելի մեծ ամանի մեջ և տեղադրում ջեռոց 180-200 աստիճանի տակ 40-60 րոպեով:
Վերջնական պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից, հանում փոքր ամանի մեջից` թողնում մեծ ամանի մեջ այն սառի, ավելի ուշ կողքի ազատ մասերը և վրան լցնում ենք ժելեի հետ խառնած մրգերով և հատապտուղներով: Գեղեցիկ զարդարում ենք և մատուցում :)
Բարի ախորժակ :)
0 comments:
Post a Comment