Ամառային նորաձևություն. Մաս 6

Saturday, July 28, 2012
Ամառային նորաձևություն



Ելակի կոկտեյլ շոկոլադով

Friday, July 27, 2012
Ողջույն սիրելի ընթերցողներ :)
Ամառառային այս շոգ օրերին մեր միակ փրկությունը զովացնող ըմպելիքներն ու կոկտեյլներն են: Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել շատ համեղ ու արագ պատրաստվող կոկտեյլի բաղադրատոմս: Այն պատրաստելու համար մեզ հարկավոր է`
 - 3/5 բաժակ ելակ
 - վանիլային պաղպաղակ 500 գրամ
 - 1 տուփ դառը շոկոլադ


Կյանքը գույների մեջ. Լեոնիդ Աֆրեմով

Monday, July 23, 2012
Այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել իմ ամենասիրելի նկարիչներից մեկի` Լեոնիդ Աֆրեմովի աշխատանքները: Նկարներ, որոնք լցված են կյանքով , պայծառությամբ ու գույներով, նկարներ, որոնք մեկ անգամ նայելուց հետո հնարավոր չէ չդառնալ Աֆրեմովի արվեստի երկրպագուն...Նկարները նկարված են հատուկ դանակի միջոցով, նկարիչը չի օգտագործում վրձին:

Գեղեցիկ նախաճաշ

Sunday, July 22, 2012
Շատ ժամանակ մենք մտածում ենք, որ գեղեցիկ ուտեստներ պատրաստելու համար շատ մթերքներ են հարկավոր ու դա շատ ժամանակատար է: Բայց ոչ :) Մեր ու մեր կողքի մարդկանց կյանքը գեղեցկացնելու և հետաքրքիր դարձնելու համար հարկավոր է միայն ցանկություն ու մի փոքր երևակայություն: Այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել, թե ինչպես կարելի է պատրաստել մեզ համար այդքան սովորական ձվածեղը` յուրօրինակ մատուցմամբ.

Տարբերակ 1.

 

«Երկրորդ կյանք պարգևենք» մեր վերնաշապիկներին (I ♥ HANDMADE)

Wednesday, July 18, 2012
Գաղափար 1.


Ի՞նչ ուտել աշխատավայրում

Saturday, July 14, 2012
Օր օրի փոփոխվող ու զարգացող աշխարհում շատ փոխոխությունների հետ մեկտեղ կտրուկ փոփոխություն է ապրել նաև մարդու կենսաձևը: Ներկայում շատ ու շատ մարդկանց կյանքում առաջնայինը աշխատանքը և կարիերան է դարձել, տունը փոխարինվել է աշխատավայրով: Նրանք աշխատում ու աշխատում են, առանց հանգստանալու, առանց առողջության մասին հոգալու: Չէ, որ պետք է հասցնել վազել այս կյանքի խելահեղ ռիթմի հետևից: Եվ այս ամենից կարելի է ենթադրել, որ նրանք աշխատավայրում նախաճաշում են, ճաշում, երբեմն նաև ընթրում….իսկ  «մենյուն» բաղկացած է արդեն ավանդույթ դարձած արագ պատրաստման կերակուրներից, բուտերբրոդներից, քաղցրավենիքից, սուրճից, զովացուցիչ ըմպելիքներից, մեկ բառով ասված fast food: Իսկ հետևանքնե՞րը: Ճարպակալում, մարսողության համակարգի տարբեր խանգարումներ, գլխացավեր, մաշկի հետ խնդիրներ և այլն, և այլն:

Աղջիկները սիրում են ականջներո՞վ

Friday, July 13, 2012

Եկեք միասին երկու տարբեր իրավիճակներ պատկերացնենք:
Առաջին իրավիճակում տղան լուռ հետևում է իրեն դուր եկած աղջկան…«Պետք է ազատվեմ նրանից, նա ինձ դուր չի գալիս, ինչ-որ շատ է տարված մտքերով…»,- մտածում է աղջիկը: Իսկ հիմա պատկերացնենք նույն իրավիճակը, բայց այս անգամ մի փոքր այլ կերպ: Տղան հետևում է իրեն դուր եկած աղջկան`«Ես գալիս եմ քո հետևից, որովհետև այլ կերպ չեմ կարող…քեզ տեսնելու հենց առաջին վայրկյանին ես հասկացա, որ ամբողջ կյանքում հենց քեզ եմ փնտրել…», այս ամենը գուցե և ծիծաղելի հնչի, որովհետև ես օժտված չեմ այդ պահերին տղաներին հատուկ ճարտարախոսությամբ: Հաճոյախոսությունը իհարկե պայմանական էր, այդ ամենը թողնենք տղաների վառ երևակայությանը: Ամենակարևորը այս դեպքում աղջկա արձագանքն է, որը մոտավորապես հետևյալ տեսքը ունի` «Ինչ ռոմանտիկ տղա է, կարծես թե նա ինձ դուր եկավ…»:

50 идей для фотографа и модели

Thursday, July 12, 2012
Сегодня  Международный день фотографа и фотографии. 
Отмечать день фотографа 12 июля принято  потому, что 12 июля 1854 года родился Джордж Истман - основатель компании Kodak, сделавший "фотографию доступную всем".
Фотографам и любителям фотографироваться хочу представить 50 идей для фотографий.

Գեղեցիկ եզրերով պիցցա

Tuesday, July 10, 2012
Ողջույն սիրելի ընթերցողներ :) Այսօր Ձեզ եմ ուզում ներկայացնել գեղեցիկ եզրերով պիցցա պատրաստելու շատ հեշտ եղանակ: Գիտեմ, որ շատերդ նախընտրում եք գնել պիցցայի պատրաստի խմորներ` ժամանակը խնայելու համար, բայց երբեմն-երբեմն էլ կարող եք ինքներդ պատրաստել :) Պիցցայի խմոր պատրաստելու շատ բաղադրատոմսեր կան, բայց ես այսօր ընտրել եմ այս մեկը, որը պատրաստելու համար մեզ հարկավոր է.
- 1 բաժակ ալյուր
- 25 գրամ խմորիչ
- 1 բաժակ կաթ
- 2 ձու
- 1/2 թեյի գդալ աղ
- 1 ճաշի գդալ շաքարավազ
- 3 ճաշի գդալ բուսական յուղ
- այն մթերքները, որոնք այդ պահին ունեք ձեռքի տակ և  նախատեսել եք լցնել պիցայի վրա

Ամառային նորաձևություն. Մաս 5

Sunday, July 8, 2012
Ամառային նորաձևություն. Մաս 5



Մրգային շոռակարկանդակ (чизкейк)

Saturday, July 7, 2012
Ողջույն :) Այսօր իմ «բլոգային խոհանոցում» պատրաստելու ենք մրգային շոռակարկանդակ: Իսկ դրա համար մեզ հարկավոր է`
- 1/2 բաժակ ալյուր
- կաթնաշոռ 700 գրամ
- թթվասեր 150 գրամ
- շաքարի փոշի 1 բաժակ
- ձու 5 հատ
- կաթ 0.3 բաժակ
- բուսական յուղ
- թարմ մրգեր և հատապտուղներ (ինչ այդ պահին ունեք տանը) 
- ժելե



Հոլիվուդյան ֆիլմերի «շաբլոն» պաստառները

Friday, July 6, 2012
Բողոքում ենք մեր ֆիլմերի ու սերիալների նմանակում լինելուց: Բայց արի ու տես, որ երբեմն «սպառվում է» նաև հոլիվուդյան ֆիլմերի համար պաստառներ պատրաստող մասնագետների երևակայությունը և նրանք սկսում են օգտվել արդեն «շաբլոն» պաստառների գաղափարներից: Դա են վկայում այս բոլոր պաստառները`

1. Առաջին պլանում կանացի ոտքեր: Ֆիլմը կարող է լինել ցանկացած ժանրի մարտաֆիլմից մինչև կատակերգություն:

Մի փոքր կրեաԾիվ

Thursday, July 5, 2012
Հետաքրքիր դարձնենք մեր կյանքը :)


«Կենդանի» տիկնիկներ. Ֆոտոշարք

Wednesday, July 4, 2012
Վերջերս մի հետաքրքիր հաղորդում նայեցի տիկնիկներ պատրաստողների մասին: Հաղորդման մեջ պատմում էին, թե ինչպես են վերջին տարիներին երեխա չունեցող կանայք իրենց համար տիկնիկներ գնում և խնամում այդ տիկնիկներին, այդ կերպ ինչ-որ չափով իրականացնելով իրենց մայրական դերը...երևույթը իհարկե շատ ցավալի է...բայց ինձ գրավեց մեկ այլ հանգամանք ևս, այդ տիկնիկները իսկական երեխաներից  «վախեցնելու» աստիճան չէին տարբերվում:Եթե նախօրոք չիմանաս, որ դա տիկնիկ է, երբեք չես մտածի, որ դա տիկնիկ է: Ներկայացնեմ ձեզ այդպիսի տիկնիկների մի քանի նկարներ, դատեք ինքներդ.



Իտալական բուտերբրոդ

Monday, July 2, 2012
Ողջույն սիրելի ընթերցողներ :) Այսօր Ձեզ եմ ուզում ներկայացնել ևս մեկ համեղ ու շատ հեշտ պատրաստվող բաղադրատոմս: Պատրաստելու ենք իտալական բուտերբրոդ, որի համար մեզ հարկավոր է`
2 բուտերբրոդի համար.
- 4 կտոր սև հաց
- կարագ
- 4 կտոր պանիր (ոչ յուղոտ)
- 1 խոշոր լոլիկ
- 4 հատ մեծ  սունկ (ցանկալի է շամպինիոն տեսակի)
- 2 ճաշի գդալ պեստո սոուս