Սկզբում պետք է կաթնաշոռը խառնել 1,5 ճաշի գդալ շաքարի փոշու հետ
Այս ամենը պատրաստելուց հետո պետք է պատրաստել ժելատինը: Ժելատինը պատրաստելու համար ժելատինի վրա ավելացնում ենք 50-60 աստիճան տաքության ջուր և թողնում 20 րոպե մինչև այն բացվի (սովորաբար 1 գդալ ժելատինին ավելացնում ենք 1 թեյի բաժակ ջուր): Ժելատինի պատրաստ լինելուց հետո իրար ենք խառնում կաթնաշոռը, ժելատինը և թթվասերը:
Այս ամենը լցնում ենք մատուցվող ամանի մեջ նախօրոք կտրատած մրգերի վրա (տվյալ դեպքում ես վերցրել եմ ելակ և բանան, բայց դուք կարող եք օգտագործել ցանկացած միրգ, որը այդ պահին ունեք ձեր ձեռքի տակ):
Պատրաստի զանգվածը 2 ժամով դնում ենք սառնարան: Սառելուց հետո հանում ենք և մատուցում :)